AM
9 Հունվար 2013 - 13:39 AMT

Ձյան առատ տեղումներ են Սիրիայում

Ձյան առատ տեղումներ են Սիրիայում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՚ Դամասկոսի շուրջ գյուղական բնակավայրերում ձյան ծածկույթի հաստությունը հասնում է 1 մետրի, այլ շրջաններում՝ 12-15 սմ: Տեղումներն ուղեկցվում են ջերմաստիճանի նվազմամբ:

Ըստ կանխատեսումների, առաջիկա գիշերը և հաջորդ օրը ձյան տեղումները կշարունակվեն լեռներում ու արևելյան շրջաններում: Ծովափնյա շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ: