AM
9 Հունվար 2013 - 14:41 AMT

Ապարանի և Գյումրու տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում երթևեկությունը դադարեցված է

Ապարանի և Գյումրու տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում մեքենաների երթևեկությունը դադարեցված է: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:Հունվարի 9-ին` ժամը 11.00-իդրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ և Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում երթևեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների և փոխադրամիջոցների համար: