AM
9 Հունվար 2013 - 17:13 AMT

Ամերիկյան Gawker պորտալը հրապարակել է նյույորքցիների ցուցակը, ովքեր զենք ունեն

Ամերիկյան Gawker պորտալը հրապարակել է նյույորքցիների ցուցակը, ովքեր զենք պահելու լիցենզիա ունեն: Ավելի վաղ ինտերնետում են հայտնվել Նյու Յորք նահանգի երկու շրջանների բնակիչների անուններն ու հասցեները, ովքեր նույնպիսի թույլատվություն ունեն, գրում է lenta.ru-ն:

Տվյալները տրամադրել է Նյու Յորքի ոստիկանությունը: Ցուցակի 446 էջերում ավելի քան 20 հազար մարդ է ներառված, սակայն հասցեները նշված չեն: