AM
9 Հունվար 2013 - 18:00 AMT

Շիմոն Պերես. Իսրայելը չի կարող զրկվել ԱՄՆ աջակցությունից

Թել Ավիվը չի կարող զրկվել Վաշինգտոնի աջակցությունից, քանի որ առանց դրա երկիրը չի կարողանա պնդել իր իրավունքները, հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը՝ New York Times-ին տված հարցազրույցում, հաղորդում է Ինտերֆաքսը: «Եթե Իսրայելը միայնակ մնա, ապա թշնամիները «կուլ կտան» նրան»,-ասել է իսրայելցի նախագահը:

Նրա խոսքով, առանց ամերիկյան աջակցության հրեական պետությունը կնմանվի «անապատում գտնվող ծառի»:

Այսպես է նա մեկնաբանել բազմաթիվ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն վատ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: