AM
10 Հունվար 2013 - 07:25 AMT

Վենեսուելայի Գերագույն դատարանը թույլ է տվել Չավեսին երդվել հունվարի 10-ից հետո

Վենեսուելայի վերընտրված նախագահ Ուգո Չավեսը, որը վիրահատությունից հետո բուժվում է Կուբայում, կարող է երդման արարողությունն ու իր պարտականությունների իրականցմանն անցնել հունվարի 10-ից հետո: Նման որոշում է կայացրել Վենեսուելայի Գերագույն դատարանը, փոխանցում է Associated Press-ը:

Դատարանի որոշմամբ, նախագահի երդման արարողության տեղափոխումը չի հակասում սահմանադրությանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վատ առողջական վիճակի պատճառով նա չի կարողանա ներկա գտնվել սեփական երդման արարողությանը:

Չնայած Չավեսի կողմնակիցները բազմիցս հայտարարել են, որ վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը բարելավվել է, սակայն նախագահը դեռևս ոչ մի անգամ հանրային ելույթ չի ունեցել: