AM
10 Հունվար 2013 - 05:57 AMT

Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհները փակ են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 10-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը:

Անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Թալին-Մարալիկ-Գյումրի, Արագած-Սպիտակ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: