AM
10 Հունվար 2013 - 07:05 AMT

Նյու Յորքում լաստանավի վթարի արդյունքում տուժածների թիվը հասել է 85-ի

Նյու Յորքի Ներքին Մանհեթթեն շրջանում լաստանավի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 85-ի: Նրանց թվում են այն մարդիկ, որոնց օգնություն է տրամադրվել տեղում, հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղելով փրկարար ծառայություններին:

Ավելի վաղ հաղորդվում էր 74 տուժածների մասին: Բժիշկների տվյալներով, ներկայումս ծանր վիճակում է մեկ մարդու առողջական վիճակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Արագընթաց Seastreak Wall Street լաստանավը, որը ուղևորներ է փոխադրում Նյու Ջերսիից Ուոլլ-սթրիթ ֆինանսական շրջան, բախվել է Իսթ-Րիվեր գետի նավամատույցին: Լաստանավի վրա եղել է 326 ուղևոր: