AM
10 Հունվար 2013 - 10:16 AMT

Եգիպտոսում մնացած 130 հայ ուղևորները վերադարձել են

Այսօր առավոտյան կայացել է Շարմ էլ Շեյխ-Երևան հետաձգված չվերթը, որի պատճառով 130 ուղևոր մնացել էր Եգիպտոսում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները մնացել են Եգիպտոսի օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ, քանի որ տուրիստական գործակալությունը անհրաժեշտ գումարը չի փոխանցել:

ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ որ «Ֆիեստա տուր» ընկերությունը արդեն կատարել է անհրաժեշտ վճարումները: