AM
10 Հունվար 2013 - 10:48 AMT

Սամվել Կարապետյանը՝ հայրենական արտադրողների օտարամոլության մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում խոսել է հայրենական արտադրողների օտարամոլության մասին:

«Մի՞թե օտարն արդեն հարազատ է դարձել մեզ համար»,- հարցրել է հուշարձանագետը՝ իր ասածը հիմնավորելով բազմաթիվ օրինակներով, երբ հայկական ապրանքների վրա հայերենով անվանումը կամ առհասարակ բացակայում է, կամ ստորադասված է ռուսերենին և անգլերենին: