AM
10 Հունվար 2013 - 10:58 AMT

Խոսրովի անտառում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կիսակառույցի հարցը կքննվի դատարանում

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը դիմել է դատարան` ընդդեմ «Հովազաձոր» ՍՊԸ-ի` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասում կառուցած շինությունը ապամոնտաժելու պահանջով: Արարատի վարչական դատարանը 2012թ. նոյեմբերի 26-ին է վարույթ ընդունել նախարարության հայցը: Այժմ նախանիստերի փուլն է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակիցը տեղեկացավ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

2008թ. Կառավարությունը Գիլանի կարգվիճակն իջեցրել էր արգելավայրի և վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որն էլ Գիլանում շինություն էր կառուցել: Բայց 2011թ. հունիսի 23-ին հասարակայնության զանգվածային բողոքից հետո կառավարությունը վերականգնեց Գիլանի արգելոցային ռեժիմը, իսկ «Հովազաձոր» ՍՊԸ-ին արգելվեց շարունակել շինարարական աշխատանքները: Արդյունքում արգելոցի մեջտեղում մնաց կիսակառույց շինություն: