AM
10 Հունվար 2013 - 11:27 AMT

ՆԱՏՕ. Սիրիական զորքերը կրկին բալիստիկ հրթիռ են գործարկել

Սիրիական ԶՈւ նախօրեին հերթական անգամ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ են գործարկել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը ՆԱՏՕ-ի հրամանատարության շարքերում աղբյուրի վրա հղումով:

«Երեկ մենք արձանագրել ենք չկառավարվող բալիստիկ հրթիռի գործարկում Սիրիայի տարածքում: Նման գործարկումներ տեղի են ունեցել նաև հունվարի 2-ին և 3-ին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ հրթիռը որոշ թիրախներ է խոցել երկրի հյուսիսում:

Սիրիայի իշխանությունները հերքում են ընդդիմադիր զինյալների դեմ հրթիռների կիրառումը, հայտնւմ է «ՌԻԱ Նովոստին»: