Միմյանց հետ մրցակցող պաղեստինյան ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ խմբավորումների առաջնորդները պայմանավորվել են վերսկսել իրենց միջև խաղաղ դաշնի մասին համաձայնագրի պայմանների կատարման ջանքերը:
Այդ մասին հայտարարվել է Կահիրեում կայացած բանակցությունների ժամանակ, որտեղ մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ հանդիպել են Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հալեդ Մաշալը:
Կողմերը ստորագրել են միջպաղեստինյան հրադադարի մասին համաձայնագիր 2011-ի ապրիլին, բայց գործնականում այն առայժմ չի աշխատում, հաղորդում է BBC-ն:





