AM
10 Հունվար 2013 - 12:12 AMT

Թել Ավիվի կենտրոնում ավտոմեքենա է պայթել

Ըստ Իսրայելի երկրորդ ալիքի հաղորդագրությամ, Կիրիի շրջանում Թել Ավիվի կենտրոնում ավտոմեքենա է պայթել:

Ըստ նախնական տվյալների, խոսքը հանցավոր խմբերի դիմակայության մասին է:

Ավտոմեքենան պայթել է ավտոբուսի հարևանությամբ: Յոթ մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը ստուգում է տրանսպորտային միջոցների սեփականատերերի անձերը:

Հնարավոր է, որ մոտոռոլերի վարորդը գցած լինի պայթուցիկ սարքը ավտոմեքենայի վրա, իսկ կրակն անցած լինի նաև ավտոբուսի վրա, հայտնում է MIGnews-ը: