Սիրիացի ապստամբները իսլամիստական «Ալ Նուսրի ճակատից» պաշարել են երկրի հյուսիսում գտնվող օդանավակայանը, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Ըստ այդ տվյալների, գրոհայինները հարձակվել են «Ալ Նեյրաբ» բազայի վրա Հալեպի արևելքում: Ըստ «Ճակատի» հրամանատարության ներկայացուցչի, օդակայանը օղակի մեջ է վերցվել, վերահսկվում են բոլոր մուտքերը, հայտնում է Լենտա.ռու-ն:





