AM
10 Հունվար 2013 - 13:08 AMT

11 մարդ է զոհվել Պակիստանում` շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

11 մարդ է զոհվել Պակիստանում շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 27-ը վիրավորվել է, հայտնում է GEO-TV պակիստանյան հեռուստատեսության ինտերնետ կայքը:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունն ուղղված էր սահմանային ռազմական անցակետի դեմ: Զոհվածների թվում են անցակետի ծառայողները, ինչպես նաև կանայք ու երեխաներ: Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Պայթյունի արդյունքում լուրջ վնասվածքներ են ստացել ավտոմեքենաներն ու մոտակա խանութները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: