Փարիզում, քրդական համալսարանի մոտակայքում գտել են երեք քուրդ ակտիվիստ կանանց մարմիններ: Երեքն էլ մահացել են գլխին ստացած հրազենայինվնասվածքներից: Այս մասին գրում է թուրքական Bianet լրատվական կայնքը:Սպանվածներից մեկը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնադիրներից Սակինե Ջանսիզն է: Նրա հետ են եղել նաև Քուրդիստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը և քրդական համալսարանի տեղեկատվական կենտրոնի համակարգողը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը մեկնաբանել է տեղի ուենացծը և խոստացել բազմակողմանի հետաքննություն անցկացնել:
«Մենք չենք հանդուրժի նման սպանություններ: Հուսով եմ` հետաքննությունը արագ կպարզի այս գործը, բայց եկեք չխանգարենք իրավապահների աշխատանքին»,- ասել է Մանուել Վալսը:
Քրդական ասոցիացիայի ֆեդերացիան կոչ է արել սպանություններին ի պատասխան Փարիզում ցույց կազմակերպել:





