AM
10 Հունվար 2013 - 14:04 AMT

Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ճանապարհահատվածները բացվել են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ կատարված աշխատանքների արդյունքում՝ հունվարի 10-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, բացվել է Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհները։

Շարունակում են փակ մնալ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: