1992թ. ի վեր ձյան ամենաառատ տեղումների պատճառով Երուսաղեմի իշխանությունները հունվարի 10-ին փակել են դպրոցներն ու մանկապարտեզները: Ոստիկանությունը փակել է քաղաքը Թել Ավիվին միացնող ճանապարհը, գրում է The Jerusalem Post-ը:
Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, ձյան ծածկույթի հաստությունը քաղաքի կենտրոնում հասնում է 20 սմ, հանրային տրանսպորտն աշխատում է խափանումներով: Իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին դուրս չգալ տներից և մեքենա չվարել:





