AM
10 Հունվար 2013 - 15:36 AMT

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ազատ է արձակվել գրավի դիմաց

Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգշաբթի օրը բավարարել է ձերբակալված նախկին պաշտպանության նախարար Իրակի Օկրուաշվիլիի գործով միջամտությունը, ով մեղադրվում է 2011-ին Վրաստանում անօրինական զինված խմբավորում ստեղծելու մեջ և նրան ազատ արձակել 10 հազար լարի (6 հազար դոլար) գրավի դիմաց:

Չնայած վճռաբեկ դատարանի որոշմանը՝ Օկրուաշվիլին շարունակում է կալանքի տակ մնալ, քանի որ մեղադրվում է նաև ծառայողական անփութության մեջ: Այս գործով դատավարությունը կսկսվի հունվարի 11-ին: