AM
10 Հունվար 2013 - 15:18 AMT

Ռուսական «Սարատով» դեսանտային ռազմանավը ուղղություն է վերցրել դեպի Սիրիա

Ռուսաստանից Սևծովյան նավատորմի «Սարատով» դեսանտային ռազմանավը ուղղություն է վերցրել դեպի Միջերկրական ծովի արևելյան հատված: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը` նշելով, որ նավը նյութատեխնիկական համալրման նպատակով մեկնում է Սիրիայի Տարտուս նավահանգիստ:

«Երկուշաբթի «Սարատովի» տախտակամած են բարձրացվել մի քանի միավոր ռազմական տեխնիկա և հատուկջոկատայիններ: Երեկվա տվյալներով, ռազմանավն արդեն անցել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներն ու արդեն Էգեյան ծովում է: Սիրիական նավահանգստում կլինի հաջորդ շաբաթ», – ասել է աղբյուրը:

Ռուսական «Վզգլյադ» պարբերականը ավելի վաղ հաղորդել էր, որ դեկտեմբերի վերջին ևս Նովոսիբիրսկի նավահանգստից դեսանտային նավեր են դուրս եկել`«Ազովը» և «Նիկոլայ Ֆիլչենկովը»` ուղղություն վերցնելով դեպի Տարտուս նավահանգիստ: