AM
11 Հունվար 2013 - 05:55 AMT

Շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի պատճառով դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածը:

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով ճանապարհներին մերկասառույց է: անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: