AM
11 Հունվար 2013 - 08:26 AMT

ԿԳՆ-ում ևս ուսումնասիրում են Ավանի գիշերօթիկին առնչվող նամակը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ավանի բնակիչների՝ Կաթողիկոսին, ոստիկանապետին և ԿԳ նախարարին ուղղված նամակին, հայտնել է, որ թեև նամակն անստորագիր է և անանուն, ՀՀ ԿԳՆ-ն այսօր իր լիազորությունների շրջանակում իրականացնում է տեղեկատվության իսկության ուսումնասիրություն, որի արդյունքների մասին ինֆորմացիա կտրվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Ավանի մի խումբ բնակիչներ նամակ են հղել Կաթողիկոսին, ոստիկանապետին և ԿԳ նախարարին և հայտնել են, որ Ավանի Թամրուչի փողոցի 36 հասեցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում սովորող երեխաներին «ծեծում են, դեղեր են խմեցնում և սովամահ անում»: