AM
11 Հունվար 2013 - 13:55 AMT

ՄԻՊ աշխատակիցները գնացել էին Ավանի գիշերօթիկին առնչվող նամակի հետքերով

Ավանի գիշերօթիկում երեխաների նկատմամբ բռնության մասին բնակիչների ահազանգից հետո գիշերօթիկ են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այցելության պահին դպրոցում մի քանի երեխա է եղել.«Հավանաբար, արձակուրդային շրջան է, երեխաները մի քանիսն էին:Որպես այդպիսին, որևէ արտառոց բան չենք նկատել»,-ասաց նա:

Հշեցնենք, որ այսօր դպրոց էին գնացել նաև ԿԳՆ աշխատակիցները, ինչից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ դպրոցում ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Նախարարն ասել էր, որ այսուհետ անանուն նամակների չեն արձագանքի: