AM
11 Հունվար 2013 - 17:52 AMT

Մառախուղի պատճառով Հռոմի խոշոր օդանավակայաններում խնդիրներ են ծագել օդային հաղորդակցության հետ

Ուրբաթ օրը մառախուղի պատճառով Հռոմի խոշոր օդանավակայաններում՝ «Ֆյումիչինոյում» և «Չամպինոյում», խնդիրներ են ծագել օդային հաղորդակցության հետ, փոխանցում է Ինտերֆաքսը:

Սպասվում է, որ իտալական մայրաքաղաքում մառախուղ կլինի մինչև երեկո:

Վատ տեսանելիության պատճառով հետաձգվել են մի շարք չվերթեր դեպի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Վենետիկը, Թուրինը, Կատանիան, Կալյարին, Բրյուսսելը, Միլանը, Ամստերդամը, Բարսելոնան: