Հյուսիսային Կորեան կարող է նոր միջուկային փորձարկում անցկացնել հունվարի 13-20-ը, հայտնել է հարավկորեական «Չունան իլբո» թերթը:
«Մենք մանրակրկիտ կերպով հավաքում ենք միջուկային փորձարկումների մասին տեղեկատվությունը, սակայն դեռ չենք նկատել նախապատրաստման նշաններ Հյուսիսային Կորեայի հյուսի-արևելքում»,-հայտնել է Սեուլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀԿԺՀ-ն «զգալի առաջընթացի է» հասել նոր միջուկային փորձարկմանը նախապատրաստվելու ճանապարհին, հայտնում է «Ռոսբալտը»:





