Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերը ավիացիայի աջակցությամբ ազատել են իրենց հայրենակցին Սոմալիում: Ֆրանսիական հատուկ ծառայությունների գործակալը գերեվարվել էր «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստների կողմից 2009թ. հուլիսի 14-ին Մոգադիշոյում: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրեսը», գործողության արդյունքում զոհեր են եղել: Պատանդի ճակատագիրը դեռևս անհայտ է:
«Մոջահեդները ետ են մղել ֆրանսիացի կոմանդոսների գրոհը, վերջիններս նահանջել են, տալով զոհեր»,-հայտարարել է Բուլոմարեր քաղաքի հետախուզական ծառայոթյունների ներկայացուցիչը:
Ըստ նրա, կատարվածի ամբողջական պատկերը դեռևս չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





