AM
12 Հունվար 2013 - 11:47 AMT

Ֆիլիպինների ընտրահանձնաժողովը թույլ է տվել նախագահին անձնական ատրճանակ կրել

Ֆիլիպինների ընտրահանձնաժողովը թույլ է տվել նախագահ Բենիգնո Ակինոյին անձնական ատրճանակ կրել, չնայած որ երկրում հայտարարվել է զենք կրելու համատարած ժամանակավոր արգելք:

Վեցամսյա արգելքը նպատակ ունի նվազեցնել բռնության մակարդակը համազգային ընտրությունների շեմին: Ինչպես ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ, նախագահի համար բացառություն է արվել, քանի որ նա երկրի ԶՈւ ղեկավարն է:

Տարվա սկզբից Ֆիլիպիններում արդեն մի շարք փոխհրաձգություններ են տեղի ունեցել՝ զոհվել է շուրջ 20 մարդ: