Հունաստանի երկու անարխիստական խմբավորումներ այսօր իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը Հունաստանի մայրաքաղաքում անվանի լրագրողնրի տների մոտ պայթյունների համար:
Անարխիստների համատեղ հայտարարությունում, տեղադրված ինտերնետ կայքերից մեկում, ասվում է, որ ԶԼՄ-ները պաշտոնապես ներկայացնում են համակարգը և նման ակցիաների իրականացումը պետության դեմ հարձակման անքակտելի բաղադրիչն է: Երկրի քաղաքական կուսակցությունները վճռականորեն դատապարտել են լրագրողների դեմ գրոհները:





