Հնդկաստանն ու Պակիստանը ակտիվորեն ավելացնում են ռազմական ներկայությունը Ջամու և Քաշմիր նահանգում բռնության մի քանի միջադեպերից հետո: Պակիստանի բանակը չեղյալ է հայտարարել այնտեղ տեղակայված զոինվորականների արձակուրդները, հայտնել է հնդկական Zee News հեռուստաալիքը, անհայտ աղբյուրների վրա հղումով:
Հունվարի 8-ին հարձակում կատարվեց հնդկական անցակետի վրա, երկու սպանված հնդիկ զինվորներին գլխատեցին: Հնդկաստանը բողոք հայտնեց Պակիստանի դեսպանին: Վերջիսն հերքեց իր մեղքը:
Իր հերթին Պակիստանի ռազմական ղեկավարությունը մեղադրեց հնդիկ զինվորականներին հունվարի 10-ին Քաշմիրում պակիստանցիների դեմ հարձակվելու մեջ:
Հնդկական Ջամու և Քաշմիր նահագնում 1989 թվականից ի վեր շարունակվում է հակամարտությունը անջատողական մահմեդականների ու հնդկական իշխանությունների միջև: Տարբեր գնահատականներով նրան զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:





