Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը գնահատվում է որպես բարենպաստ, հաղորդում է երկրի կառավարությունը:
Բժիշկների տեղեկատվության համաձայն, Չավեսը, ով տարել է չարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն, ապաքինվում է բժիշկների հսկողության տակ, հաղորդում է Reuters-ը:
Այժմ Չավեսը վերականգնողական բուժում է անցնում Հավանայի կլինիկաներից մեկում:





