Սիրիական զորքերը Հալեպի մատույցներում հաղթանակ են տանում գրոհայինների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, վերջին ժամերին կանոնավոր բանակի զինծառայողները մի քանի հաջող գործողություն են անցկացրել Քաշիշում, Քուվեյրասում, Մանագայում և Նեյրաբում, որտեղ գտնվում են ռազմական օդանավակայաններ:
Գրոհայինների գործողությունները ղեկավարում են թուրքական ռազմական խորհրդականները: Իդլիբ նահանգում հինգշաբթի օրը նրանց հաջողվել է գրավել Տավտանազում գտնվող ուղղաթիռային բազան: Ապստամբների ձեռքն են անցնել մի քանի միավոր զրահատեխնիկա, զենքի և զինամթերքի պահեստներ:
Վերջին ժամերին գրոհայինները մի քանի դիրքեր են կորցրել Բուստան էլ Քասր թաղամասում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





