AM
14 Հունվար 2013 - 06:45 AMT

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 14-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Ալավերդու, Դիլիջանի, Վարդենիսի, Սիսիանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: