Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ: Հանրապետության տարածքում հունվարի 14-ին շրջանների մեծ մասում սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ: Միայն հարավ-արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հնարավոր է քամի մինչև 20մ/վրկ ուժգնությամբ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝մերկասառույց:
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, Երևանում առաջիկա օրերին կդիտվի արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում: Հավանական է մերկասառույցը և քամի 7-10մ/վ արագությամբ:
Այս գիշեր սպասվում է -8-10, ցերեկը 0-2, երեկոյան -4-6 աստիճան ցուրտ:





