Անհայտ անձինք Աթենքում ինքնաձիգից կրակել են «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կենտրոնակայանի վրա: Ոստիկանության տվյալներով, նրանց նպատակը եղել է գործող վարչապետ Անտոնիս Սամարասի գրասենյակը:
Ինչպես հաղորդում են հունական ԶԼՄ-ները, կիրակի լույս երկուշաբթի գիշերը հանցագործներն ավտոմեքենայով մոտեցել են շենքին և կրակ բացել գրասենյակի վրա: Բարեբախտաբար, արտակարգ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Վարչապետի մամլո քարտուղարն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: Նրա խոսքով, այդ գործողություններն ուղղված են եղել հունական ժողովրդավարության դեմ, հաղորդում է ՌԲԿ-ն:





