Ծովակալ Իսակովի պողոտայով արդեն 2 ժամ է` անհնար է երթևեկել: Գրեթե նույն խցանված վիճակն է հարակից, շրջանցող փողոցներում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMEIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ պատճառը վթարն է: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տեղում աշխատում են, բայց թե երթևեկությունը երբ կկարգավորվի, հայտնի չէ:





