Քանի որ այսօրվանից դպրոցներում վերսկսվել են դասերը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարկ է համարել ևս մեկ անգամ հիշեցնել, որ դպրոցներում աշակերտներից տարբեր պատճառաբանություններով գումար հավաքելը խստիվ արգելվում է: Նախարարը, մասնավորապես, հիշեցրել է աշխատանքային տետրերի մասին. «Հիշեցնում եմ, որ դպրոցներում խստիվ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:
Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի: Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:
Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռք բերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:
ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»:





