AM
14 Հունվար 2013 - 11:45 AMT

Սիրիական զորքերն ազատագրել են ահաբեկիչներից Դերաա արվարձանը

Սիրիական զորքերը հունվարի 14-ին լիովին ազատագրել են ահաբեկիչներից Դերաա արվարձանը, հայտնել է Սուրիա ալ Էն լրատվական գործակալությունը:

Երկու ամիս շարունակ զինված ծայրահեղականները սպառնում էին մայրաքաղաքին:

Դերաան գտնվում է քաղաքի հարավ-արևմուտքում, նախագահական պալատից 10կմ հեռավորության վրա:

Բանակային ստորաբաժանումները հետապնդում են ավազակային կազմավորումները: Հարձակումներից մեկի ժամանակ 19 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում կանայք ու երեխաներ:

Իրենց հերթին, դաշտաւին հրամանատարները հայտնել են «Ալ Ջազիրա» հետուստաալիքին, որ շարքից հանել են 5 միավոր զրահատեխնիկա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: