AM
14 Հունվար 2013 - 12:15 AMT

Իրանը կարող է թուրքական գազաբաշխիչ ընկերություն ձեռք բերել

Իրանի Ազգային գազային ընկերությունը (NIGS) կարող է ձեռք բերել թուրքական Baskent Gaz գազաբաշխիչ ընկերությունը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին գրում է թուրքական մամուլը՝ հղելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին: Թուրքական ընկերության ձեռքբերման վերջնաժամկետը 2013թ հունվարի 18 է: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիային գազ մատակարարող երկրորդ խոշոր երկիրն է: Թուրքական ընկերության ձեռքբերումը կնպաստի առևտրային կապերի հետագա զարգացմանը՝ չնայած պատժամիջոցներին, որոնք արևմտյան պետությունները սահմանել են Թեհրանի դեմ՝ միջուկային ծրագրի պատճառով: