60 ապստամբ իսլամիստներ են սպանվել Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքում ֆրանսիական ՌՕՈւ ավիահարվածների արդյունքում, հայտնում է «Ֆրանս պրեսը»:
«Այնտեղ շատ սպանվածներ կային»,-հայտնում է ականատեսը:
Ֆրանսիական բանակի ռազմական գործողությունը Մալիում սկսվել է ուրաբթ օրը նախագահ Օլանդի ցուցումով: Ֆրանսիական հատուկ ստորաբաժանումների և Մալիի բանակի ավիահարվածների համատեղ գործողությունների շնորհիվ ապստամբները հեռացել են Կոնա քաղաքից:
Գործողության ժամանակ, ըստ Մալիի ԶՈւ, ոչնչացվել է մոտ 100 ծայրահեղական: Զոհվել է ֆրանսիական ՌՕՈւ մեկ օդաչու, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





