AM
14 Հունվար 2013 - 12:29 AMT

ՄԱԿ-ն անհրաժեշտ է համարում հետաքննել մարդու իրավունքների խախտումները Հյուսիսային Կորեայում

ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը անհրաժեշտ է համարում միջազգային մակարդակով հետաքննել մարդու իրավունքների խախտումները Հյուսիսային Կորեայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը մտահոգված է, որ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է ՀԿԺՀ միջուկային ծրագրի վրա: «Թեև դրանք հսկայական կարևորության հարցեր են, դրանք չպետք է շղարշեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այդ երկրում, որը նախադեպ չունի աշխարհում»,-գտնում է նա:

Փիլեյը մասնավորապես հիշատակել է քաղբանտարկյալների համար նախատեսված ճամբարները, որտեղ, մոտ 200 հազար մարդ է պահվում: