AM
14 Հունվար 2013 - 12:32 AMT

Պակիստանցի շիաները սկսել են Բելուջիստանի ահաբեկչությունների զոհերի հուղարկավորությունը

Հազարավոր շիա մահմեդականներ մասնակցում են հուղարկավորման արարողությանը, որի ընթացքում հողին են հանձնել Պակիստանի արևմուտքում տեղակայված Բելուջիստան նահանգում հունվարի 10-ին տեղի ունեցած պայթյունների 90 զոհերին, հաղորդում է BBC-ն:

Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆը Կվետտա քաղաքում պայթյուններից տուժածներին այցելելով պաշտոնաթող է արել Բելուջիստանի գլխավոր նախարարին:

Պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել սունիների «Լաշկար-ի-Ջանգվի» խմբավորումը: