AM
14 Հունվար 2013 - 12:48 AMT

ԶԼՄ-ներ. Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը երկրի գանձատուն կվերադարձնի մոտ 2.7 մլն դոլար

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իրավապաշտպանների առաջարկությանը՝ երկրի գանձատուն վերադարձնել 18 մլն եգիպտական ֆունտ՝ մոտ 2,7 մլն դոլար, հունվարի 13-ին գրել է Egypt Independent-ը:

Գումարը վերադարձնելու դիմաց Մուբարաքի իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել նրա գործով հետաքննությունները:

Եգիպտոսում 2011-ին սկսված հուզումների արդյունքում, Մուբարաքը և նրա բազմաթիվ կողմնակիցներ ձերբակալվել են և դատարանի առջև կանգնել, փոխանցում է lenta.ru-ն: