2013-ին Եվրոպայում «Գազպրոմի» վաճառքները կկրճատվեն: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Fitch վարկանիշային գործակալությունը: Ըստ վերջինիս տվյալների, ռուսական վառելիքի պահանջարկի ավելացում պետք է ակնկալել միայն 2014-ին, փոխանցում է lenta.ru-ն:
Ինչպես կանխատեսում է գործակալությունը, 2013-ին եվրագոտու էկոնոմիկան կկրճատվի 0.1 տոկոսով, իսկ մեկ տարի անց կսկսվի վերելք, որը կկազմի 1.2 տոկոս:
2012-ի դեկտեմբերին «Գազպրոմում» հայտարարել են, որ 2013-ին մտադիր են 500 մլրդ քմ-ով ավելացնել դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները:





