Պարսից ծոցում Բենդեր-Աբբաս հարավային քաղաքից ոչ հեռու անցկացվել են ԻՀՊԿ ՌԾՈՒ «Պատերազմի նորագույն միջոցները» ռազմավարական զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Զորավարժությունների նպատակը, որոնց մասնակցել են ռազմական փորձագետներ և մասնագետներ, առաջացող սպառնալիքների նկատմամբ հակազդման արագության ավելացումն ու ռազմածովային ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարցրացումն էր:
ԻՀՊԿ ՌԾՈւ առաջին ռազմա-ծովային գոտու խնդիրներից է ռազմավարական տեսանկյունից կարևոր Օրմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելը: Այս մասին հաղորդում է Iran.ru-ն:





