2014-ից հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելությունը հիմնվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի վրա, երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
2014-ի վերջին Աֆղանստանի տարածքում անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը ամբողջությամբ դրվելու է աֆղանական անվտանգության ուժերի վրա, իսկ ՆԱՏՕ-ն կզբաղվի նրանց նախապատրաստմամբ և օգնություն ցուցաբերելով՝ առանց ռազմական օպերացիաներ անցկացնելու:





