AM
14 Հունվար 2013 - 17:37 AMT

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների «հնգյակի» հանդիպումը, հնարավոր է, կայանա ամսվա վերջին

Մինչև ընթացիկ ամսվա վերջ, հնարավոր է, կայանա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների «հնգյակի» հանդիպումը՝ Սիրիայի հարցրեով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի զեկույցի հրապարակմանը զուգահեռ, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մենք կողմ ենք ԱԽ մշտական անդամների «հնգյակի» հանդիպման գաղափարին՝ հենց Բրահիմիի նյույորքյան զեկույցի հրապարակումից հետո: Տեսնենք՝ ինչպիսին կլինի զեկույցը, դրանում առկա հնարավոր առաջարկությունները»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: