AM
15 Հունվար 2013 - 05:39 AMT

Ձյան առատ տեղումների պատճառով Ճապոնիայում տուժել է ավելի քան 890 մարդ

Տոկիոյում և դրա մերձակա պրեֆեկտուրաներում երկուշաբթի օրը տեղացած առատ ձյան պատճառով զոհվել է 1, վիրավորվել` 890 մարդ: Ինչպես այսօր հաղորդել տեղի հեռուստաատեսությունը, տուժածների մեծ մասը վնասվածքներ է ստացել` ընկնելով սառցապատ փողոցներում:

Այս գիշերը մոտ 5000 մարդ անցկացրել է Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանի սպասասրահներում: Այսօր օդային և երկաթուղային հաղորդակցությունն աստիճանաբար վերադառնում են սովորական աշխատանքային ռեժիմի, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: