AM
15 Հունվար 2013 - 06:55 AMT

Իսլամաբադում անցկացվում է բազմահազարանոց բողոքի ակցիա

Պակիստանում իսլամական «Թեհրիկ-ե-մինհաջ ուլ-Կորան» շարժման առաջնորդ Թահիրուլ Քադրին Իսլամաբադի ուղղությամբ երթ է կազմակերպել: Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց թիվը մոավորապես 30 հազար է, շրջափակել են քաղաքի կենտրոնը և Քադրիի հայտարարության համաձայն, կգնան միայն երկրում կառավարության փոփոխությունից հետո:

Անվտանգության նկատառումներից ելնելով` իշխանությունները խոշոր փոխադրամիջոցներով փակել են դեպի Իսլամաբադ տանող հիմնական ճանապարհները: Մայրաքաղաքի երկնքում ռազմական ուղղաթիռներ են թռչում:

Հատուկ ծառայությունների տվյալներով, ներկայիս զանգվածային ակցիաների ընթացքում Իսլամաբադում հնարավոր են ահաբեկչություններ, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: