AM
15 Հունվար 2013 - 07:52 AMT

Այսուհետ ՃՈ տուգանքները հնարավոր կլինի վճարել բջջային հեռախոսով

Առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է ծառայություն, որը հնարավորություն է տալիս ճանապարհային ոստիկանության տուգանքները վճարել շբջջային հեռախոսով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «iOS» և «Android», հետագայում նաև «Windows» օպերացիոն համակարգ ունեցող սմարթֆոնում ներբեռնել «Իդրամ բջջային դրամապանակ»-ը և գրանցվել: Վճարումը կատարվում է արագ և հեշտ, անհրաժեշտ է ընդամենը հետևել հրահանգներին: Ծառայությունը նախատեսված է այն վարորդների համար, ովքեր գերադասում են նման հարցեր լուծել ժամանակակից և արագ տարբերակով:

Նշենք, որ «Իդրամ» ՍՊԸ-ն «Իդրամ» վճարային համակարգի օպերատորն է և գործում է 2004 թվականից: Ընկերության գործունեության նպատակն է ինտերնետ միջավայրում զարգացնել դրամական փոխանցումների և այլ վճարումների իրականացման հնարավորությունները: