AM
15 Հունվար 2013 - 11:56 AMT

Եգիպտոսում գնացքի վթարի արդյունքում մահացել է 19, վիրավորվել` ավելի քան 100 հոգի

Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձանում գնացքի վթարի արդյունքում մահացել է առնվազն 19 մարդ, ավելի քան 100 հոգի վիրավորվել է, հաղորդում է BBC-ն:

Գնացքը զորակոչիկներ է տեղափոխել Կահիրեի ռազմական ճամբար: Ըստ պաշտոնական հաղորդագրության, գնացքը դուրս է եկել երկաթգծից Կահիրեի հարավ-արևմտյան արվարձանում:

Վթարի պահին գնացքում գտնվել են ավելի քան 1300 ուղևորներ:

Վիրավոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի ականատեսը պատմել է BBC-ի արաբական ծառայությանը, որ նա դեպքի վայրում տեսել է տասնյակ մարմիններ: